Նավթի գները չորեքշաբթի առավոտյան չափավոր նվազում են՝ նախորդ նստաշրջանի արդյունքներով 2022 թվականի մարտից ի վեր գրանցված ամենակտրուկ անկումից հետո:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.57 դոլարով (0.65%)՝ մեկ բարելի համար հասնելով 87.23 դոլարի։ Երեքշաբթի օրը պայմանագիրը նվազել է 11.16 դոլարով (11%)՝ մեկ բարելի համար հասնելով 87.80 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI հում նավթի ապրիլյան ֆյուչերսները նվազել են 0.16 դոլարով (0.19%)՝ մեկ բարելի համար հասնելով 83.29 դոլարի։ Նախորդ նստաշրջանում այս պայմանագրերը նվազել էին 11.32 դոլարով (11.9%)՝ մեկ բարելի համար հասնելով 83.45 դոլարի։





























