Անցած հանգստյան օրերին Էներգետիկ անվտանգության ասիական-խաղաղօվկիանոսյան ֆորումի շրջանակներում ամերիկյան ընկերությունները դաշնակից երկրների ձեռնարկությունների հետ ԱՄՆ-ից էներգակիրների մատակարարման համաձայնագրեր են կնքել՝ ընդհանուր 57 միլիարդ գումարի չափով։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դուգլաս Բերգամը։

«Մենք 22 համաձայնագիր ենք կնքել՝ ընդհանուր 57 միլիարդ դոլար գումարի չափով։ Խոսքը տարածաշրջանի մեր բոլոր հիմնական դաշնակիցների մասին է՝ Նոր Զելանդիայից ու Ավստրալիայից մինչև Ճապոնիա», - ասել է Բերգամը։

Նրա խոսքով՝ խոսքը նավթի և բնական գազի մատակարարումների մասին է։ Այդ թվում՝ համաձայնագրերի մի մասը կապված է ամերիկյան էներգակիրների արտադրության մեջ կատարվող ներդրումների հետ։ Խոշորագույն համաձայնագրերից մեկը՝ 10 միլիարդ դոլարի չափով, ստորագրվել է Հարավային Կորեայի հետ։

Բերգամն ընդգծել է, որ ֆորումի շրջանակներում հանդիպումները ծրագրված են եղել նախապես և կապված չեն Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ պայմանավորված ընթացիկ հանգամանքների հետ։