Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն «միջամտության համար դաշինք չէ», մերժելով ՝ Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովմանն օգնելու Դոնալդ Թրամփի կոչը։
«ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, ոչ թե դաշինք միջամտության համարի, - երկուշաբթի ասել է Մերցը։ -Ահա թե ինչու հուսով եմ, որ միմյանց անհրաժեշտ հարգանքով կվերաբերվենք... Մենք ունենք ընդհանուր նպատակ։ Այս իրանական ռեժիմը պետք է կանգնեցնել։ Այն պետք է փոխարինվի ժողովրդավարական լեգիտիմացված կառավարությամբ։ Սակայն նախորդ տարիների և տասնամյակների ամբողջ փորձի հիման վրա, ռմբակոծությունները, հազիվ թե հաջողությամբ պասկվեն»։
Մերցը, որը սկզբում աջակցություն էր հայտնել ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին, այդ ժամանակվանից ի վեր կոչ է արել անհապաղ դադարեցնել հակամարտությունը։
«Ես առաջին օրվանից նշել եմ ռիսկերը, և այս պատերազմի ռիսկերը մեծ են, շատ մեծ,- պնդել է նա։ -Ես կարող եմ միայն կոչ անել բոլոր կողմերին փնտրել քաղաքական լուծում։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը պատրաստ է մասնակցել նման լուծմանը։ «Ռմբակոծությունները ենթարկվել պարտադրելու նպատակով են, ամենայն հավանականությամբ, ճիշտ մոտեցում չեն Իրանում ժողովրդավարական կառավարություն հաստատելու համար։ Այստեղ ռազմական լուծում չի լինի»,- հավելել է Գերմանիայի կանցլերը։





























