ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցնում է, որ Թեհրանը ցանկանում է գործարք կնքել՝ հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն հավելում է, որ «հասկանալի չէ, թե փաստացի ով է ներկայացնում Իրանը»:

«Մենք չգիտենք՝ ով է նրանց առաջնորդը։ Կան մարդիկ, որոնք ցանկանում են բանակցություններ վարել։ Մենք պատկերացում չունենք՝ ովքեր են նրանք»,- ասել է Թրամփը։

Պատերազմի առաջին հարվածներից Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո Թեհրանը հայտարարեց նրա որդուն՝ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիին, իրավահաջորդ նշանակելու մասին։

«Շատերն ասում են, որ նա լրջորեն հաշմվել է։ Ոմանք ասում են, որ նա կորցրել է ոտքը... և լուրջ վերքեր է ստացել։ Մյուսներն էլ ասում են, որ նա մահացել է»,- ասել է Թրամփը։