Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը, փետրվարի 16-ին, Ստեփանակերտում հանդիպել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների միջեւ փոխհամագործակցության հարցեր:
Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունը Ստեփանակերտ է մեկնել երեկ` մասնակցելու փետրվարի 17-18-ը «ԼՂՀ անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ» թեմայով ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վահե Հակոբյանը, Արամ Սաֆարյանը, Գագիկ Մելիքյանը, Լիլիթ Գալստյանը, Կարինե Աճեմյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:




























