Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի համար վերջնական ախտորոշում են արել եւ եկել այն եզրահանգման, որ վիրահատական միջամտության կարիք չկա: Այդ մասին ասված է Ուկրաինայի Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:
Տեղեկության համաձայն, արտասահմանյան եւ ուկրաինացի բժիշկներից բաղկացած հանձնաժողովը եզրակացություն է տվել, որ Տիմոշենկոն վիրահատության կարիք չունի, հարկ չկա նաեւ նրան հոսպիտալացնել: Փետրվարի 16-ին բժշկական հանձնաժողովը ավարտել է իր աշխատանքը: Տիմոշենկոն ծանոթացել է եզրակացության հետ, հաղորդում է «Ռոսբալթ»-ը:




























