Պակիստանի հյուսիս-արեւմուտքում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել է նվազագույնը 21 մարդ, վիրավորվել` մոտ 40 մարդ:

Տեղական Geo TV հեռուստաընկերության տվյալներով, Փարանչինար քաղաքի վարչական կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպել է մահապարտ ահաբեկիչը: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպի հանգամանքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: