ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ հարգում է Քրիստիան Վուլֆի` հրաժարական տալու որոշումը եւ տեղեկացրել, որ նոր նախագահի թեկնածությունը կորոշվի խորհրդարանական կուսակցությունների միջեւ կայանալիք խորհրդատվությունների արդյունքում:

Բացի այդ, կանցլերը շնորհակալություն է հայտնել Քրիստիան Վուլֆից կատարված աշխատանքի համար:

Խորհրդատվություններին կմասնակցեն Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական միությունը եւ Ազատ դեմոկրտական կուսակցության ներկայացուցիչները: Այդ երեք կուսակցությունները մտնում են Գերմանիայի իշխող կոալիցիայի կազմի մեջ: