Հայաստանն ակտիվ մասնակցում է երկրագնդի վրա խաղաղության հաստատման գործընթացին եւ այլեւս միայն խաղաղության սպառող չի համարվում: Այս մասին հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի նախագահ Ռիչարդ Կիրակոսյանը` փետրվարի 17-ին ելույթ ունենալով Ստեփանակերտում անցկացվող Միջազգային գիտական կոնֆերանսում, որը նվիրված է ԼՂՀ-ի հռչակման 20-ամյակին:   

Քաղաքագետը հիշեցրել է, որ հայկական ստորաբաժանումները մասնակցում են Կոսովոյում եւ Աֆղանստանում միջազգային  առաքելություններին, ընթացիկ տարվա գարնանը ծրագրված են հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ:

Փորձագետը նաեւ նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ սպասվող զորավարժությունները վկայում են Արեւմուտքի հետ հարաբերություններն ամրապնդելուն ուղղված աշխատանքների մասին: