Մեր ենթակառուցվածքների վրա Իսրայելի հարձակմանն ի պատասխան մեր ուժերի միայն փոքր մասն ենք գործարկել,- սոցիալական ցանցերում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Զսպվածության համար միակ պատճառը լարվածության թուլացման պահանջներին համապատասխանելն էր։ Ոչ մի զսպվածություն չի լինի, եթե մեր ենթակառուցվածքները կրկին հարձակման ենթարկվեն։ Այս պատերազմի ցանկացած ավարտ պետք է ուղղված լինի մեր քաղաքացիական օբյեկտներին հասցված վնասի վերականգնմանը»,- նշել է նա։

Ավելի վաղ հարված էր հասցվել Իրանի Հարավային Փարս գազի հանքավայրին։

Իսրայելը հայտարարել է, որ հարվածը կատարվել է Միացյալ Նահանգների հավանությամբ և համակարգմամբ։