Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ Թանին հայտարարել է «վստահությունը վերականգնելու» անհրաժեշտության մասին երկրի դեմ Իրանի պատասխան հարվածներից հետո, հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը:
Ըստ վարչապետի՝ պատերազմի սկզբից ի վեր Իրանի հարձակումները «մեծ ցնցում» են առաջացրել, և այս հարձակումը «շատ հարցեր է առաջացնում» տարածաշրջանի համար՝ հարևան երկրների միջև հարաբերությունների առումով։
«Վստահությունը կորել է, բայց այն պետք է վերականգնվի։ Մենք ուզում ենք խաղաղ ապրել Իրանի ժողովրդի հետ»,- ասել է Կատարի վարչապետը։
Ավելի վաղ Կատարի ԱԳՆ-ն Իրանի ռազմական և անվտանգության կցորդներին, ինչպես նաև նրանց աշխատակիցներին, հրամայել էր լքել երկիրը 24 ժամվա ընթացքում։
Սա տեղի է ունեցել Ռաս Լաֆանի արդյունաբերական կենտրոնի վրա Իրանի հարձակումից հետո, որտեղ տեղակայված են նավթի և գազի օբյեկտներ։
Կատարի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Ռաս Լաֆանի վրա հարձակումը ուղղակի սպառնալիք է ազգային անվտանգության համար։
Հիշեցնենք, որ Իրանը սկսել է հարվածնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական թիրախներին՝ ի պատասխան երկրի դեմ փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական արշավի։





























