Երեւանում, փետրվարի 20-22-ին, Խնկո Ապոր անվան գրադարանում կանցկացվի Գրքի երեւանյան 8-րդ տոնավաճառը, որի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 14:00-ին:
Նշենք, որ տոնավաճառը կբացվի Հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված Երեւանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք ծրագրերի շրջանակներում: Այն կազմակերպել են Մշակույթի նախարարությունը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը եւ Հրատարակիչների ազգային ասոցիացիան:




























