Ահաբեկչության հետ պայքարի իսրայելական գրասենյակն ամբողջ աշխարհի իսրայելցիների համար նախազգուշացում է հրապարակել, որում կոչ է անում իր քաղաքացիներին առավելագույն զգոնություն դրսեւորել: Ահաբեկչության սպառնալիքի մակարդակն առավելագույնի` նարնջագույնի է հասել: Դա նշանակում է պատրաստվող ահաբեկչական հարձակումների մասին կոնկրետ տեղեկություն:
Նախազգուշացումը հիմնված է այն անձանց ցուցմունքների վրա, որոնք ձերբակալվել են Դելիում, Թբիլիսիում եւ Բանգկոկում իսրայելական դեսպանատան աշխատակիցների վրա մի շարք հարձակումների հետաքննությունների ընթացքում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Արտասահմանում գտնվող իսրայելցիներին առաջարկում են անհապաղ լքել այն երկրները, որտեղ ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը խորհուրդ է տալիս չայցելել: Նրանց նաեւ խորհուրդ են տալիս մերժել բիզնեսի կամ հանգստի, հանդիպման բոլոր անսպասելի առաջարկները եւ անծանոթներին, կասկածելի այցելուներին իրենց հյուրանոցի համար ներս չթողնել:
Այն դեպքում, եթե իսրայելցիներն արտասահմանում են գտնվում երկար ժամանակ, նրանց հորդորում են փոխել իրենց մշտական երթուղիները, հանգստի վայրերը, չհավաքվել հասարակական վայրերում:
Ինչպես հայտնում է MIGnews-ը, պատրաստվող ահաբեկչությունների մասին իսրայելական անվտանգության ուժերի նախազգուշացումմ ստացել են նաեւ Թաիլանդի իշխանությունները, որի արդյունքում թաիլանդական ուժերը ուժեղացրել են անվտանգության միջոցառումները միջազգային օդանավակայաններում եւ երկաթուղային հաղորդակցման համակարգում 2-ից հասցնելով 3-ի:




























