Կոլումբիայի Պուտումայո դեպարտամենտում C-130 Hercules ռազմական տրանսպորտային ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի, հաղորդում է Caracol-ը: Նախկինում զոհերի թիվը 48 էր:
Թարմացված տեղեկությունների համաձայն՝ C-130 Hercules-ում եղել է 128 զինծառայող, որոնցից 77-ը հոսպիտալացվել են:
Զոհերից 58-ը Ազգային բանակի, վեցը՝ Կոլումբիայի ավիատիեզերական ուժերի, իսկ երկուսը՝ Ազգային ոստիկանության անդամներ էին:
Կոլումբիայի ավիատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Կառլոս Ֆեռնանդո Սիլվա Ռուեդան նախկինում հաստատել է, որ ինքնաթիռը տեղափոխում էր զինվորական անձնակազմ: Նա նշել է, որ Պուերտո Լեգուիզամոյի Ազգային ռազմածովային բազայի շնորհիվ ստորաբաժանումները կարողացել են արագ հասնել դեպքի վայր և սկսել որոնողական-փրկարարական աշխատանքները:
«Մենք ուղարկել ենք Կոլումբիայի ռազմաօդային ուժերի բժշկական ինքնաթիռ՝ 50 պատգարակով տարողությամբ՝ վիրավորների զանգվածային տեղափոխման համար, և կհաջորդի 24 պատգարակով ինքնաթիռ», - ասել է ավիատիեզերական ուժերի հրամանատարը:




























