Գերմանիայում վառելիքի գները շարունակում են արագ աճել: Իրանի հետ ամերիկաիսրայելյան պատերազմի սկսվելուց ի վեր բենզալցակայաններում գները միջինում աճել են 30 ցենտով մեկ լիտրի համար՝ հասնելով գրեթե 2,5 եվրոյի որոշ տեսակի վառելիքի համար։

Սա դժգոհություն է առաջացնում գերմանացիների շրջանում, քանի որ բենզինի և դիզելային վառելիքի գները զգալիորեն ցածր են այլ եվրոպական երկրներում, հայտնում է Euronews-ը։

Քյոլնի 35-ամյա բնակիչ Քևին Պլյուկենն ասում է, որ ստիպված է կրճատել ճանապարհորդությունները և ծախսերը: Նա այժմ վճարում է 20 եվրո յուրաքանչյուր լիցքավորման համար և կշարունակի դա անել մինչև բենզինի գների անկումը: Քևինը հավաքարար է և ստիպված է օգտագործել իր մեքենան, բայց վառելիքի ծախսերն այնքան բարձր են, որ նա հազիվ է վաստակում իր ապրուստը։

Գերմանիայի կառավարությունն իրավիճակը մեղմելուն ուղղված հարկադիր միջոցներ է ձեռնարկել սպառողների համար, սակայն շատերը բողոքում են։

Պատերազմող կողմերի հարձակումները Պարսից ծոցի երկրների նավթի և գազի արտադրության ենթակառուցվածքի վրա, որն էներգետիկ ռեսուրսների արդյունահանման և արտահանման խոշորագույն տարածաշրջաններից մեկն է, հանգեցրին նավթի գների զգալի աճի: Հաշվի առնելով Հորմուզի նեղուցի շրջափակումը՝ որով անցնում է աշխարհի նավթի 20%-ը, իրավիճակն արագորեն վերածվեց համաշխարհային նավթային ճգնաժամի: