Ֆրանսիայի բանակի շտաբի պետը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դարձել է անկանխատեսելի դաշնակից, և դա անդրադառնում է Ֆրանսիայի անվտանգության և շահերի վրա, հաղորդում է Reuters-ը։
«Մեզ զարմացրեց ամերիկացի դաշնակիցը, որը մնում է դաշնակից, սակայն ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում և նույնիսկ չի բարեհաճում մեզ տեղեկացնել ռազմական գործողություններ սկսելու իր որոշումների մասին։
Մենք միջամտեցինք Աֆղանստանում ամերիկացիների խնդրանքով, որոնք վկայակոչեցին ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը, և նրանք որոշեցին դուրս բերել իրենց զորքերը՝ առանց մեզ տեղեկացնելու։
Նրանք որոշեցին միջամտել Մերձավոր Արևելքում՝ առանց մեզ ծանուցելու»,- ասել է Մանդոնը։





























