Էրբիլում ԱՄՆ հյուպատոսությունը կրկին հարձակման է ենթարկվել, հաղորդում է Pars Today-ը։
«Էրբիլի հյուրանոցում հանգրվանած ամերիկացի լրտեսների և անվտանգության ծառայության աշխատակիցների թաքստոցը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքով»,- նշված է հրապարակման մեջ։
Ընդգծվում է, որ Քուվեյթում ամերիկյան բազաները նույնպես հարձակման են ենթարկվել։
Աղբյուրները հայտնել են Քուվեյթում ԱՄՆ ուժերի դիրքերի և տեղակայման վայրերի վրա անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածների մասին։




























