Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության ուժերին (ՑԱԽԱԼ) հրամայել է 48 ժամվա ընթացքում հնարավորինս շատ իրանական ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներ ոչնչացնել, գրում է New York Times-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի հրամայել է ձեռնարկել բոլոր ջանքերը՝ առաջիկա 48 ժամվա ընթացքում հնարավորինս շատ իրանական սպառազինության արտադրական օբյեկտներ ոչնչացնել»,- նշվում է հոդվածում։

Նշվում է, որ հրամանը տրվել է, երբ Նեթանյահուն ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 15 կետանոց ծրագիրը՝ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար։ Նշվում է նաև, որ Նեթանյահուի շտապողականությունը ահազանգում է այն մտահոգության մասին, որ Իրանի հետ խաղաղության բանակցությունները կարող են մեկնարկել ցանկացած պահի։