Համակողմանի և առաջընթաց զարգացման արդյունքում Բելառուսի և ԿԺԴՀ-ի հարաբերություններն անցնում են սկզբունքորեն նոր փուլի։ Այս մասին մարտի 26-ին Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է «Բելտա»-ն։

«Մեր պետությունների բարեկամական հարաբերությունները, որոնք սկիզբ են առել դեռևս Խորհրդային Միության ժամանակներից, երբեք չեն ընդհատվել։ Այսօր համակողմանի և առաջընթաց զարգացման արդյունքում մենք թևակոխում ենք սկզբունքորեն նոր փուլ։ Մեծ ուշացումով, բայց, այդուհանդերձ, անցնում ենք նոր փուլի»,- ընդգծել է նա։

Կողմերը նաև երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել։