Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՖՈՒԴ ԴԵՊՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կիսաֆաբրիկատների արտադրության համար (ամերիկյան Վենդիս արագ սննդի ցանցի համար)։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 210 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման և 187 մլն դրամի կապիտալ ներդրում։
Ներկայումս առկա է 62 աշխատատեղ՝ 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 64-ի՝ 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 210 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 31․5 մլն դրամ։
Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատեց «ՆԱՐՊԼԱՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիմերային նախակաղապարների, շշերի և պոլիմերային աքսեսուարների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 72 աշխատատեղ՝ 285 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 78-ի՝ 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 42․4 մլն դրամ։
Մեկ այլ որոշմամբ մաքսատորիքց ազատվեց նաև «ԳՐԻՆ ՊՐՈԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պանրի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 22 աշխատատեղ՝ 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 25-ի՝ 320 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․4 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 367.5 մլն դրամ։





























