Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով հարվածների նոր շարք է իրականացրել Ռումինիայի հետ սահմանին գտնվող ուկրաինական օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։
«Օդային իրավիճակին հետևելու համար F-16 երկու կործանիչներ են օդ բարձրացվել։
Ուկրաինական ՀՕՊ համակարգի պատճառով շեղված անօդաչու սարքը մտել է Ռումինիայի օդային տարածք և կործանվել Պարկեշ բնակավայրից 2 կմ հեռավորության վրա՝ բնակելի գոտուց դուրս։ Նյութական վնասների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել»,- նշում է Ռումինիայի ՊՆ-ն։





























