Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը հայտնել է, որ Պարսից ծոցի երկրների նավթավերամշակման հզորությունների 30-ից 40 տոկոսը վնասվել կամ ոչնչացվել է՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո Իրանի պատասխան հարվածների հետևանքով, հայտնում է France 24-ը:

Նրա խոսքով՝ դա համաշխարհային նավթային շուկաներում հանգեցրել է օրական 11 միլիոն բարել դեֆիցիտի։

Լեսկյուրը զգուշացրել է, որ վնասված օբյեկտների վերականգնման համար կարող է մինչև երեք տարի պահանջվել։