Համաշխարհային առևտրային համակարգը վերապրում է վերջին 80 տարվա ամենածանր խափանումը, զգուշացրել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալան ԱՀԿ նախարարական համաժողովի բացման ժամանակ, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։
«Համաշխարհային կարգը և բազմակողմ համակարգը, ինչպես մենք այն գիտենք, անդառնալիորեն փոխվել են։ Մենք չենք կարող ժխտել այն մարտահրավերների մասշտաբները, որոնց այսօր բախվում է աշխարհը», - նշել է Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարը։
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) իջեցրել է եվրոգոտու աճի իր կանխատեսումը և ավելի բարձր գնաճ է կանխատեսում 2026 թվականի համար՝ Մերձավոր Արևելքում պատերազմից հետո, որը հանգեցրեց էներգակիրների գների կտրուկ աճի։




























