Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը 20-ից ավելի ավիահարվածներ են հասցրել Իրանի արևմուտքում տեղակայված տասնյակ թիրախների, ասվում է Իսրայելի բանակի (ՑԱԽԱԼ) հայտարարության մեջ։

Իսրայելի բանակի հայտարարության մեջ նշվում է, որ հարձակման ընթացքում Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Քերմանշահին և Դեզֆուլին՝ թիրախավորելով զենքի պահեստները, բալիստիկ հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի արձակման վայրերը։

«Բացի դրանից, այդ վայրերում իրանական ահաբեկչական ռեժիմի գործակալները վերացվել են։ ՑԱԽԱԼ-ը շարունակում է անդադար ոչնչացնել ռեժիմի տեղադրած բալիստիկ հրթիռները՝ Իսրայելի քաղաքացիական բնակչության վրա հարձակումների շրջանակը նվազեցնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։