Ֆլորիդայի նահանգում, Քանավերալ հրվանդանում տեղի է ունեցել չճանաչված հրթիռի փորձարկում, որը, գուցե, հիպերձայնային է։ Այս մասին տեղեկացրել է տեղի Florida Today պորտալը։
Պարբերականի տվյալներով՝ արձակումը կատարվել է Ատլանտյան օվկիանոսի ուղղությամբ։
Այս պահին ԱՄՆ իշխանությունները կամ ռազմական գերատեսչությունները որևէ պաշտոնական հայտարարություն չեն արել փորձարկման վերաբերյալ։





























