Ի՞նչ սոցիոլոգիական հարցումներ է ստացել ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ իրավիճակի է նա բախվել, որը նրան ստիպել է այս պահից սկսած դիմել սեփական ժողովրդի դեմ հնարավոր պատերազմի սպառնալիքների։ Այս մասին մարտի 27-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Որքա՞ն վատ պետք է լինի վիճակը, որ քաղաքական ուժը ստիպված լինի դիմել նման ծայրահեղ միջոցի»,- ասել է Վարդանյանը։