Սկզբնական ներխուժումից հետո ՑԱԽԱԼ-ը հանդիպել է զգալի դիմադրության եւ կրել ծանր կորուստներ, այդ թվում՝ հակատանկային հրթիռներով խոցված զրահատեխնիկա եւ FPV-դրոններ։ Այս մասին գրել է Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ, ռազմական փորձագետ եւ բլոգեր Բորիս Ռոժինը։
«Իսրայելն ակնհայտորեն թերագնահատել է «Հեզբոլլահի» ռազմական կարողությունները։ Թուլացած «Հեզբոլլահի» նկատմամբ հեշտ հաղթանակի փոխարե, իսրայելական ուժերը բախվել են դաժան, արյունալի մարտերի, մինչդեռ «Հեզբոլլահն» ամեն օր ռմբակոծում է Իսրայելի տարածքը»։
Նրա խոսքով՝ «Հեզբոլլահի» նպատակն է որքան հնարավոր է մեծ ճնշում գործադրել Իսրայելի վրա եւ պահպանել Լիտանի գետից հարավ գտնվող ճակատը՝ թշնամուն կորուստներ պատճառելով եւ ավելացնելով նրա ծախսերը։ «Հեզբոլլահը» գիտի, որ անկախ բանակցությունների արդյունքից՝ Իրանը կպահանջի Իսրայելի լիակատար դուրսբերում Լիբանանից եւ «Հեզբոլլահի» պահպանում։ «Այս պայմաններում կազմակերպությունը ոչ միայն գոյատեւում, այլեւ ամրապնդում է դիրքերը Լիբանանում»,- բացատրել է Ռոժինը։
Նա ավեացրել է. «Իսրայելը, բնականաբար, ձգտում է գրավել Լիբանանի մի մասը եւ միաժամանակ հաղթել «Հեզբոլլահին»։ Սակայն այստեղ բլիցկրիգը չի աշխատել, եւ տարածքի գրավումը լուրջ ծախսեր կպահանջի Իսրայելից»։





























