Իրանցի հաքերները հայտարարել են, որ խափանել են ԱՄՆ-ում գործող առցանց խանութների ցանցերի գործունեությունը, հաղորդում է Pars Today-ը։
«ԱՄՆ-ում գործող խանութների ցանցերում ներկայում հաղորդվում է վաճառքի կետերի (POS) համակարգի խոշոր խափանման մասին։ Կիբերհարձակման պատասխանատվությունը ստանձնել է Handala խումբը»,- նշում է պարբերականը։
POS համակարգերը (Point of Sale) էլեկտրոնային դրամարկղային համակարգեր են, որոնք օգտագործվում են խանութներում վճարումները մշակելու, վաճառքը գրանցելու և մանրածախ առևտրի գործողությունները կառավարելու համար։
Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարությունը մինչև 10 միլիոն դոլար է առաջարկել իրանական կապեր ունեցող հաքերների, դրանց թվում՝ Handala խմբի մասին տեղեկությունների համար:





























