Մենք կարծում ենք, որ այս շաբաթ իրանցիների հետ հանդիպում տեղի կունենա։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

«Սեղանին 15 կետից բաղկացած համաձայնագիր կա, որը որոշ ժամանակ առաջ ներկայացվել է իրանցիներին։ Մենք սպասում ենք նրանց արձագանքին, և դա կլուծի բոլոր հարցերը։ Այն կլուծի ուրանի հարստացման հարցը։ Այն կլուծի նաև այլ հարցեր»,- հայտարարել է նա։