«Մինչև սիոնիստական ​​ռեժիմի լիակատար ոչնչացումը և ԱՄՆ-ի լիակատար վտարումը տարածաշրջանից, մենք չենք համաձայնի խաղաղության կամ կարճաժամկետ հրադադարի որևէ կեղծ կոչի»,- ըստ Pars Today-ի՝ հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը։

Իրանի զինված ուժերի ավագ ներկայացուցիչ Սարդար Շեքարչին, իր հերթին, նշել է, որ «մենք պայմաններ ենք առաջադրում պատերազմը դադարեցնելու համար, և Իրանի Իսլամական Հանրապետության թշնամիները ստիպված կլինեն ընդունել դրանք»։