Եմենի հուսիթների պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սարին հանդես է եկել հայտարարությամբ, հաղորդում է Pars Today-ը։
«Հայտարարությունում զգուշացվում է, որ Իրանի և Դիմադրության առանցքի դեմ նոր ռազմական կոալիցիայի ձևավորման, Կարմիր ծովը թշնամական գործողությունների համար օգտագործելու կամ լարվածության սրման դեպքում Եմենի ուժերը պատրաստ են ուղղակի ռազմական միջամտության։
Հայտարարությունում զգուշացվում է ձեռնպահ մնալ Եմենի շրջափակումն ուժեղացնելու ցանկացած գործողությունից։
Հայտարարությունը եզրափակվել է, ընդգծելով, որ Եմենի ռազմական գործողություններն ուղղված են բացառապես ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ և չեն թիրախավորի որևէ մահմեդական երկիր»,- նշվում է հայտարարության մեջ։





























