Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ ապրիլին Ռուսաստանից արևածաղկի ձեթի արտահանման տուրքը կկազմի 16 հազար 222,4 ռուբլի մեկ տոննայի համար, մարտի՝ 9 հազար 687 ռուբլու համեմատ։ Դա 1,7 անգամ ավելի է, գրում է Интерфакс-ը։
Արևածաղկի քուսպի արտահանման տուրքը կկազմի 749,6 ռուբլի մեկ տոննայի համար։ Մինչ այդ զրոյական էր երեք ամիս անընդմեջ։
Մաքսատուրքերի հաշվարկման համար օգտագործված ցուցիչ գներն էին՝ արևածաղկի ձեթինը՝ 1 270,9 դոլար մեկ տոննայի համար (մեկ ամիս առաջ՝ 1 258 դոլար) և քուսպինը՝ 203,8 դոլար մեկ տոննայի համար (199,7 դոլար)։
Մաքսատուրքը կազմում է բազային և ցուցիչ գների (ամսվա շուկայական գների թվաբանական միջին) տարբերության 70%-ը։
Ռուսաստանի Դաշնությունը «արևածաղկի դեմպֆեր» մեխանիզմը ներդրել է 2021 թվականի սեպտեմբերի 1-ին։ Սկզբում տուրքերը հաշվարկվում էին դոլարով, իսկ 2022 թվականի հուլիսից դրանք արտահայտվում են ռուբլով։
Արևածաղկի ձեթի բազային գինը կազմում է 82 հազար 500 ռուբլի մեկ տոննայի համար, իսկ քուսպինը՝ 15 հազար 875 ռուբլի մեկ տոննայի համար։
2024 թվականի օգոստոսին լողացող տուրքերը երկարաձգվեցին երկու տարով՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։ 2025 թվականի հոկտեմբերին կառավարությունը դրանք երկարաձգեց մինչև 2028 թվականի օգոստոսի 31-ը։




























