ԱՄՆ նախագահ Թրամփի և Հնդկաստանի վարչապետ Մոդիի միջև Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ բանակցություններին միացել է նաև Մասկը, գրում է The New York Times-ը։

Մասկի մասնակցությունը ուշագրավ է, քանի որ հազվադեպ է պատահում, որ մասնավոր անձը մասնակցի պետությունների ղեկավարների միջև հեռախոսազրույցին: Դա նաև վկայում է, որ Մասկի և նախագահի հարաբերությունները բարելավվել են։

Անցյալ ամռանը նրանք ընդհարվեցին, երբ միլիարդատերը լքեց կառավարությունը, որտեղ նրան հանձնարարվել էր կրճատել անձնակազմի հաստիքները: Մասկի ընկերությունները զգալի ներդրումներ են ներգրավել Մերձավոր Արևելքի երկրների, ներառյալ՝ Սաուդյան Արաբիայի և Կատարի ինքնիշխան հիմնադրամներից: Մասկը միաժամանակ վաղուց է ձգտում ընդլայնել իր առևտրային ներկայությունը Հնդկաստանում։

Ըստ ամերիկացի և հնդիկ պաշտոնյաների՝ զրույցը կենտրոնացած էր Մերձավոր Արևելքում սրվող ճգնաժամի և, մասնավորապես, Հորմուզի նեղուցում Իրանի ռազմական վերահսկողության վրա, որը կարևոր է ամբողջ աշխարհում նավթի և գազի տեղափոխման համար։