Ուկրաինան պատերազմը ֆինանսավորելու համար միջոցների պակաս ունի՝ արտաքին օգնության նվազման ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը:
Ըստ ուկրաինացի և օտարերկրյա պաշտոնյաների տրամադրած գնահատականների՝ Կիևն այժմ բավարար միջոցներ ունի միայն մինչև հունիս ռազմական ծախսերը հոգալու համար։
Արևմտյան դաշնակիցների աջակցությունը կարևոր դեր է խաղացել Ուկրաինայի գոյատևման գործում ավելի քան չորս տարի՝ Ռուսաստանի հետ պատերազմի սկսվելուց ի վեր։
Հնարավոր է՝ Ուկրաինայում սպառվեն Ռուսաստանի դեմ պատերազմը ֆինանսավորելու համար նախատեսված միջոցները։ Բազմաթիվ գործոններ կարող են խաթարել երկրի հիմնական դոնորներից տասնյակ միլիարդավոր եվրոյի օգնության տրամադրումը։





























