Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայում «Արքայազն Սուլթան» ավիաբազային՝ վիրավորելով ամերիկացի զինծառայողների, հայտնել է The Wall Street Journal-ը։
Իրանական հարձակման հետևանքով վիրավորվել է տասը ամերիկացի զինծառայող, հայտնել են մի շարք ամերիկացի և արաբ պաշտոնյաներ։ Զինծառայողներից երկուսը համարվում են ծանր վիրավոր։
Վիրավոր զինծառայողները եղել են հարձակման ենթարկված բազայի շենքում։ Հարձակման հետևանքով վնասվել է նաև մի քանի ամերիկյան լցարկող ինքնաթիռ։
Բազային հարվածել են առնվազն մեկ հրթիռ և մի քանի անօդաչու թռչող սարքեր։





























