«Իրանցի լրագրողի օրագիր» թելեգրամ-ալիքը նկարագրել է Իրանի ցամաքային պաշտպանության 8 մակարդականի կառուցվածքը։
Ալիքի ռազմական վերլուծության համաձայն՝ Իրանի ցամաքային պաշտպանությունը կառուցված է որպես 8 համակարգված մակարդակների համակարգ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր խնդիրը։
«1․ Ի՞նչ է Իրանի «մոզաիկ պաշտպանությունը»։
Իրանը պաշտոնապես ներդրել է ռազմավարություն՝ ապակենտրոնացված «մոզաիկ պաշտպանություն» անվանմամբ, դոկտրին, որը կոչված է պահպանել մարտունակությունն անգամ կենտրոնական հրամանատարությանը հասցված լուրջ հարվածների դեպքում։
2․ Թեհրանում մեկ միասնական կենտրոնի փոխարեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) վերակազմակերպվում է 31 կիսաինքնավար ստորաբաժանումների, մեկը՝ մայրաքաղաքի եւ 30-ը՝ մյուս նահանգների համար։
3․ Յուրաքանչյուր ստորաբաժանում կարող է գործել ինքնուրույն՝ հրթիռներ արձակել, դրոններ կիրառել կամ ասիմետրիկ գործողություններ իրականացնել, չսպասելով Թեհրանի հրամաններին։ Սա է «մոզաիկ» սկզբունքը։
4․ Գաղափարը «անջատման միասնական կետի» բացակայությունն է։ Անգամ կապի խափանման կամ ղեկավարության վերացման դեպքում այլ մասերը շարունակում են գործել, ինչը բարդացնում է արագ ճնշումը։
5․ Իրանի պատոնատար անձանց հայտարարություններով՝ այս դոկտրինը ձեւավորվել է տասնամյակներ՝ անցած պատերազմների վերլուծության հիման վրա, եւ միտղված է կայունության պահպանմանը երկարաժամկետ հեռանկարում։
6․ Գործնականում սա Իրանի դեմ ռազմական գործողությունները դարձնում է պակաս կանխատեսելի, քանի որ ինքնավար ստորաբաժանումները կարող են որոշումներ ընդունել տեղերում։
7․ Վերլուծաբանները կարծում են, որ այս կառուցվածքը վերացնում է հրամանատարության ավանդական հիերարխիան եւ արտացոլում է անցումը պատերազմ վարելու ասիմետրիկ մոդելին։
8․ Արդյունքում՝ սա ապակենտրոնացված, կայունությանը միտված համակարգ է, որը բարդացնում է Իրանի ղեկավարությանը եւ հրամանատարական կառույցներին ուղղված արագ եւ վճռական հարվածները»,- գրել է «Իրանցի լրագրողի օրագիրը»։





























