Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններն այսուհետ դիտարկվում են որպես օրինական թիրախներ. հայտնում է Tasnim-ը։

Նման հայտարարության պատճառ են դարձել իրանական բուհերին, այդ թվում՝ Թեհրանի Գիտության և արդյունաբերության համալսարանին հասցված հարվածները, որոնք ԻՀՊԿ-ն անվանել է երկրի կրթական ենթակառուցվածքների վրա կրկնվող հարձակումներ։

«Սպիտակ տան կարճատես տիրակալները պետք է իմանան, որ այսուհետ «օկուպացիոն ռեժիմի» բոլոր համալսարանները, ինչպես նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ամերիկյան համալսարանները... մեզ համար կհամարվեն օրինական թիրախ»,- նշել է ԻՀՊԿ-ն։

ԻՀՊԿ-ն նաև խորհուրդ է տվել տարածաշրջանի ամերիկյան ուսումնական հաստատությունների աշխատակիցներին, դասախոսներին ու ուսանողներին, ինչպես նաև մերձակա տարածքների բնակիչներին՝ նման օբյեկտներից առնվազն մեկ կիլոմետր հեռավորություն պահպանել։

Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ին առաջարկվել է մինչև մարտի 30-ը՝ Թեհրանի ժամանակով 12:00-ն, պաշտոնապես դատապարտել համալսարաններին հասցված հարվածները։ Հակառակ դեպքում հնչեցված սպառնալիքները կարող են իրականացվել։