ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանում ամերիկյան գործողության արդյունքում ռեժիմի փոփոխություն արդեն տեղի է ունեցել, և որ նոր առաջնորդները «ողջամիտ» են։
«Ռեժիմի փոփոխություն արդեն տեղի է ունեցել, եթե կարող եք տեսնել, քանի որ մեկ ռեժիմը ոչնչացվել է, նրանք բոլորը մեռած են։ Հաջորդ ռեժիմը մեծ մասամբ մեռած է, իսկ երրորդ ռեժիմը, որի հետ մենք գործ ունենք, այլ մարդիկ են, քան որևէ մեկը երբևէ գործ է ունեցել։ Դա մարդկանց բոլորովին այլ խումբ է։ Այսպիսով, ես կարծում եմ, որ ռեժիմը փոխվել է, և, անկեղծ ասած, նրանք շատ ողջամիտ են», - լրագրողներին ասաց Թրամփը իր ինքնաթիռում։
Այնուամենայնիվ, ամերիկացի առաջնորդը չմանրամասնեց, թե կոնկրետ ում մասին է խոսքը կամ ում հետ է գործ ունենում ԱՄՆ-ն։
Միևնույն ժամանակ, երկուշաբթի երեկոյան Financial Times-ին տված հարցազրույցում Թրամփը նաև Իրանի ներկայիս իշխանություններին անվանեց «բոլորովին տարբեր մարդիկ» և «շատ պրոֆեսիոնալ»։





























