ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է Վաշինգտոնի միջնորդությամբ հակամարտության դադարեցման պահանջների մեծ մասին։

«Նրանք կատարել են կետերի մեծ մասը», - ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը։

Նա հայտարարել է, որ Թեհրանը համաձայն է Վաշինգտոնի կողմից առաջարկված ծրագրի հետ։

«Նրանք համաձայնել են մեզ հետ ծրագրի շուրջ։ Մենք խնդրել ենք 15 կետ, և հիմնականում խնդրելու ենք ևս մի քանի բան», - ասել է ամերիկացի առաջնորդը։