ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են «շատ թիրախներ» Իրանում։

«Շատ թիրախներ, որոնք մենք վաղուց ենք փնտրել, հարվածվել և ոչնչացվել են մեր զինված ուժերի կողմից», - գրել է նա Truth Social-ում գրառման մեջ։

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է փորձել վերահսկողություն հաստատել Իրանի Խարգ կղզու նկատմամբ, որի միջոցով արտահանվում է իրանական նավթի զգալի մասը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Խարգ կղզու գրավումը կնշանակի, որ ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան կղզում։