Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը երախտագիտություն է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին դատապարտյալների ներման համար և հայտարարել է, որ Խաղաղության խորհրդի հաջորդ նիստին ակնկալում է նրա մասնակցությունը։

«Անցյալ շաբաթ Բելառուսի հարցերով իմ հատուկ բանագնաց Ջոն Քոուլը, մեծարգո նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո, ապահովեց ևս 250 քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը։ Այսպիսով, նախագահ Լուկաշենկոյի կողմից վեհանձնորեն ազատ արձակված բանտարկյալների ընդհանուր թիվը անցյալ տարվա մայիսից ի վեր զգալիորեն գերազանցել է 500-ը»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։ «Ես կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել նախագահին դա անելու համար, և ես անհամբերությամբ սպասում եմ Խաղաղության խորհրդի հաջորդ նիստին նրա հետ հանդիպմանը»,- հավելել է ամերիկյան առաջնորդը։