Այսօր՝ մարտի 30–ի առավոտյան տեղացած հորդառատ անձևից հետո Երևանի արդեն հայտնի հատվածներով նորից մեծ լճեր են առաջացել։ Մասնավորապես, դեպի Մալաթիա–Սեբաստիա գնացող ճանապարհի կամրջի տակ մեքենաները մեծ թժվարությամբ են հաղթահարում նոր առաջացած լիճը։
Մեկ այլ հատվածում «լիճն» այնքան խորն է, որ մեքենաները պարզապես արգելափակվել են ջրի մեջ, իսկ մնացած մեքենաները ստիպված են հետ վերադառնալ՝ լճում չարգելափակվելու համար։
Մայրաքաղաքում սա լուրջ խցանումներ է առաջացրել։




























