Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտնել է Մադրիդում Իսրայելի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին ԱԳՆ կանչելու մասին։ Ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հրեական պետության ոստիկանությունը հրաժարվել է թույլ տալ Երուսաղեմի լատին պատրիարք, կարդինալ Պիերբատիստա Պիցցաբալլային մուտք գործել Սուրբ Հարության տաճար:

«Այսօր առավոտյան մենք Իսրայելի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել ենք արտաքին գործերի նախարարություն՝ մեր բողոքն արտահայտելու և հասկացնելու համար, որ նման բան այլևս չպետք է կրկնվի,- ասել է դիվանագետը RAC1 ռադիոկայանին տված հարցազրույցում:- Կաթոլիկ կրոնական ծիսակատարությունները պետք է անցկացվեն բնականոն հունով»:

Ավելի վաղ Իսրայելի ոստիկանությունը թույլ չէր տվել Պիցցաբալլային մուտք գործել Սուրբ Հարության տաճար՝ Ծաղկազարդի պատարագ մատուցելու համար։ Այն նշվում է Սուրբ Զատիկից մեկ շաբաթ առաջ. 2026 թվականին Հռոմի կաթոլիկ եկեղեցին Զատիկը տոնում է ապրիլի 5-ին: