Իրանը հարված չի հասցրել Քուվեյթի ջրի աղազատման կայանին, դա Իսրայելի սադրանքն է։ Նման պնդմամբ է հանդեզ եկել Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։

«Քուվեյթի աղազատման կայանի վրա սիոնիստական ռեժիմի վերջին հարձակումը, որն ուղեկցվում է Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին հնչող մեղադրանքներով, սիոնիստ օկուպանտների ստորության և նենգության նշան է»,- նրա խոսքերը մեջբերում է SNN հեռուստաալիքը։