Բուքինգհեմյան պալատը հաստատել է, որ Չարլզ III թագավորն ու Կամիլա թագուհին կայցելեն Վաշինգտոն, որտեղ նրանց պատվին Սպիտակ տանը հանդիսավոր ընթրիք կլինի։ Ինչպես հաղորդում է BBC-ն, թագավորը հանդես կգա նաև Կոնգրեսի առջև։ Ծրագրի մյուս մանրամասները դեռ ճշտվում են։ Վերադարձի ճանապարհին Չարլզը կայցելի նաև Բերմուդյան կղզիներ՝ Հյուսիսային Ատլանտիկայում գտնվող բրիտանական անդրծովյան տարածք։

Թագավորի պետական այցերի մասին որոշումը կայացնում է կառավարությունը։ Ուղևորության մասին պաշտոնական հայտարարությունը դանդաղել էր Իրանի հետ պատերազմի պատճառով՝ երկու երկրների հարաբերություններում առաջացած լարվածության ֆոնին, թեև գործնական նախապատրաստական աշխատանքներն այդ ամբողջ ընթացքում շարունակվել են։

Այս տարի Միացյալ Նահանգները նշում են Մեծ Բրիտանիայից իրենց անկախության 250-ամյակը։ Բացի այդ, սպասվում է, որ մեծ հետաքրքրություն կառաջացնի այն հարցը, թե արդյոք Չարլզը կհանդիպի իր որդու՝ արքայազն Հարիի հետ, ով բնակվում է ԱՄՆ-ում։