Մեծ Բրիտանիան մտադիր է լրացուցիչ զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք (Բահրեյն և Քուվեյթ)՝ իր դաշնակիցների պաշտպանությունը Իրանի օդային հարձակումների դեմ ամրապնդելու նպատակով: Դրա մասին հայտարարել է պաշտպանության նախարար Ջոն Հիլին, գրում է բրիտանական The Independent-ը:

Նա ներկայացրել է նաև Սաուդյան Արաբիայում զենիթահրթիռային համակարգ տեղակայելու և Կատարում բրիտանական Typhoon կործանիչների ներկայությունը ընդլայնելու ծրագրերը, հակառակ վարչապետի բազմիցս արված հայտարարություններին, ըստ որի Մեծ Բրիտանիան ավելի մեծ պատերազմի մեջ չի ներքաշվի:

Պաշտպանական կարողությունների ավելացման մասին լուրը տարածեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Քեյր Սթարմերին և այլ դաշնակիցներին նախազգուշացումից ընդամենը մի քանի ժամ անց, որ «ԱՄՆ-ն այլևս չի օգնի, ինչպես որ նրանք մեզ չեն օգնել»:

Նոր տեղակայման արդյունքում Մերձավոր Արևելքում բրիտանական զինված ուժերի թիվը կհասցնի մոտավորապես 1000 մարդու:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ երկիրը Սաուդյան Արաբիայում Sky Sabre զենիթահրթռիային պաշտպանության համակարգ և հրետանային մարտկոց կտեղակայի: