Իրանը հայտարարել է, որ այսօր առավոտից հարվածներ է հասցրել Բեն Գուրիոնում և Հայֆայում իսրայելական բանակին պատկանող Siemens, Telecom և AT&T ընկերությունների ռազմավարական կարևորության կապի, հեռահաղորդակցության և արդյունաբերական կենտրոններին, հաղորդում է Tasnim-ը։

«Siemens-ի արդյունաբերական ծրագրային ապահովման կենտրոնը, որը տեղակայված է բռնազավթված տարածքների կենտրոնական շրջաններում (Բեն Գուրիոն օդանավակայանի մոտ), մասնագիտացած է առաջադեմ տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական ​​բանականության և արդյունաբերական ավտոմատացման մեջ։

Հայֆայում AT&T կապի կենտրոնն ամերիկյան հետազոտական ​​կենտրոններից մեկն է, որը աշխատում է Իսրայելի բանակի համար առաջադեմ ցանցային տեխնոլոգիաների, ամպային հաշվարկների և արհեստական ​​բանականության ոլորտներում։

«Հըզբոլլահը» նույնպես հայտնել է Իսրայելի բանակի կապի օբյեկտներին հարվածելու մասին»,- նշված է հրապարակման մեջ։