Այսօր Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակը կառաքվի Հայաստան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ նրանց տվյալների՝ բեռը տեղ կհասցվի հինգ վագոնով։

Երկաթուղային շարժակազմը կմեկնի «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի Բալաջարի կայարանից։