Լավ, հետո՞. Մսուր֊մանկապարտե՞զ եք մտնելու, կալանավորելու՞։ Չեք հասկանում, որ արդեն վսյո, ձեր գնացքը վաղուց գնացել է, իսկ դուք այլևս ատելի եք բոլորի կողմից։ Մեծից փոքր։ Դպրոցականից մինչև թոշակառու։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ Սուրբ ԱՆնա եկեղեցում միջադեպի գործով այսօր 2 ամսով կալանավորվել է 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Առանց փողի, կաշառքի, շանտաժի այլևս ընկալելի չեք, ընդունելի չեք, նույնիսկ ձեր հարազատների մեծ մասը ձև ա տալիս, որ ձեզ չի ճանաչում։

Ու գիտե՞ք ինչն ա հետաքրիր։ Ձեզ նույն Մացոն ու Մասիսն են դատելու ու սռոկ տալու։

Կդատեն ձեզ, որ չդատվեն։

Բայց կդատվեն»։