Ապրիլի 2-ի կեսօրից հետո Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ. լեռներում՝ թաց ձյան, իսկ նախալեռներում ու հովիտներում՝ անձրևի տեսքով: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կշարունակի աստիճանաբար բարձրանալ: Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում կեսօրից հետո սպասվում է անձրև: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, իսկ վաղը ցերեկը՝ +15+17 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +6+11
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +7+10
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +12+14
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +5+10
Լոռիում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +15+18
Տավուշում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +18+21
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +6+9
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +11+16
Արարատում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +16+18
Արմավիրում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +16+18
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +6+10
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+18
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +19+23
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +13+17։




























